ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է 0.5% ԱՃ
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 0.5%-ով: Ընդ որում՝ նշված ժամանակահատվածում արդյունաբերությունն աճել է 0,5%-ով, շինարարության ոլորտում գրանցվել է 0,6% աճ, իսկ ծառայությունների ոլորտում, որը կազմում է Մեծ Բրիտանիայի տնտեսության հիմնական մասն, աճը կազմել է 0,7%:
Վերլուծաբանների կարծիքով` երրորդ եռամսյակի ցուցանիշների աճը կնպաստի, որպեսզի նախորդ եռամսյակում այս երկրում տնտեսական աճի տեմեպերի կրճատման արդյունքում ձևավորված բացասական սպասումները փոքր-ինչ «նահանջեն»: