ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքի ծավալները, տարեկան կտրվածքով, աճել են շուրջ 7,5%-ով: Reuters-ի փոխանցմամբ` հաշվետու այս մեկ ամսվա արդյունքներով ամերիկյան ավտոշուկայում վաճառվել է 1,02 մլն ավտոմեքենա:
Ներկայացված տվյալների համաձայն` նշված ժամանակահատվածում ամերիկյան խոշոր ավտորատադրող General Motors ընկերությունն ապահովել է վաճառքի ծավալների 2% աճ: Միևնույն ժամանակ, վերջինիս հիմնական մրցակիցը`Ford Motor Co.-ն, գրանցել է վաճառքի ծավալերի 6% աճ:
Հատկանշական է, որ հոկտեմբեր ամսվա կտրվածքով ամերիկյան ավտոշուկայում բավականին վատ ցուցանիշներ են գրանցել ճապոնական խոշոր ավտոարտադրող ընկերությունները: Այսպես, Toyota-ի արտադրության ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են շուրջ 8%-ով, իսկ Honda-ի վաճառքի ծավալները, նախորդ տարվա այս նույն ամսվա համեմատությամբ, գրեթե չեն փոփոխվել: