02/11/2011 16:50
ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՈՒՆԸ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
2011 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով Ճապոնիայում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են 28,3%-ով: Այս մեկ ամսվա ընթացքում Ճապոնիայում վաճառվել է 247,93 մլն ավտոմեքենա: Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները` ճապոնական ավտոշուկայում վաճառքի ծավալների նման աճն այս երկրի համար առավել քան «ցանկալի էր». այն հնարավորություն կտա ճապոնական խոշոր ավտոարտադրող ընկերություններին ներկայանալ առավել լավատեսական սպասումներով և տարին ամփոփել դրական տրամադրվածությամբ: Նշենք, որ այս տարվա մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում երկրում կտրուկ նվազել էր ավտոմեքենաների արտադրությունը, արտահանումը և ներքին սպառումը:
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
Արծաթ
708.41
-1.6
