Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
2023-ին կանխատեսվում է համաշխարհային ՀՆԱ-ի ընդամենը 2.2% աճ
22/11/2022 16:25
Կիսվել

2023-ին կանխատեսվում է համաշխարհային ՀՆԱ-ի ընդամենը 2.2% աճ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) 2023 թվականին համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ակնկալվող տարեկան աճի կանխատեսումը պահպանել է 2,2 տոկոսի մակարդակում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«2022 թվականին գլոբալ աճն սպասվում է 3,1 տոկոսի մակարդակում՝ կիսով չափ պակաս 2021 թվականի տեմպերից, երբ տնտեսությունը վերականգնվում էր կորոնավիրուսի համավարակից: 2023 թվականին սպասվում է գլոբալ աճի հետագա նվազում մինչև 2,2 տոկոս», – նշված է ՏՀԶԿ-ի կայքում հրապարակված նոր տնտեսական ամփոփագրում:

Այսպիսով, կազմակերպությունը հաստատել է սեփական կանխատեսումը, որով այն հանդես էր եկել սեպտեմբերի վերջին:

ՏՀԶԿ-ի կանխատեսման համաձայն՝ 2022 թվականին ԱՄՆ-ում ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 1,8 տոկոս, իսկ 2023-ին՝ 0,5 տոկոս, մինչդեռ Չինաստանի տնտեսության աճն ընթացիկ տարում կկազմի 3,3 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 4,6 տոկոս:

Փորձագետների տվալներով՝ Եվրամիության գոտում ՀՆԱ-ի աճը 2022 թվականին կկազմի 3,3 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ 0,5 տոկոս: Ինչպես նշում են ամփոփագրի հեղինակները, «գլոբալ տնտեսությունն ապրում է ամենամեծ Էներգետիկ ճգնաժամն՝ սկսած 1970-ական թվականներից»:

«Էներգետիկ շոկը գնաճը հասցրել է մի քանի տասնամյակի ընթացքում աննախադեպ մակարդակի և տնտեսական աճի նվազում է առաջացրել ամբողջ աշխարհում», – ընդգծում են ՏՀԶԿ-ի փորձագետները: Մասնագետները նախազգուշացնում են, որ 2023 և 2024 թվականներին «աճի շարժիչը կլինեն Ասիայի երկրները, մինչդեռ Եվոպային, Հյուսիսային և Հարավային Ամերիկային սպասվում են աճի խիստ ցածր տեմպեր»:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01