ԹՌՉԿԱՆԻ ՋՐՎԵԺԻ ԽՆԴՐԻՆ ՏՐՎԵԼ Է ԼՈՒԾՈՒՄ
Այսօր`նոյեմբերի 3-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում վարչապետի առաջարկությամբ ընդունվել է Թռչկանի ջրվեժի խնդրի համապարփակ լուծումն ապահովող մի որոշում, որով փոփոխություն է կատարվել Լոռու մարզի Մեծ Պարնիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` ջրվեժի գտնվելու վայրի և շրջակայքի մեկ հեկտար հողը փոխադրելով հատուկ պահպանվող տարածքների` բնապահպանական նշանակության հողերի կատեգորիա։