«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ
ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում հավանություն է տվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին, որն ազատ տնտեսական գոտու ստեղծման բաղադրիչներից է և ապահովելու է մայրուղիներից և Երևան քաղաքից դեպի օդանավակայան իրականացվող ուղևորաբեռնափոխադրումների իրականացումը` ավտոմոբիլային նոր մայրուղու և երկաթգծի կառուցման միջոցով։
Ենթադրվում է, որ լոգիստիկ կենտրոնի շինարարությունը տևելու է երեք տարի: Արժեքը լինելու է շուրջ 25 մլն եվրո, որն ապահովվելու է պետություն–մասնավոր համագործակցությամբ։
Նախագծերի իրականացման հիմնական շահառուներն են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն, լոգիստիկ կենտրոնի շահագործող օպերատորը և այլն։