Ճապոնիան 2023թ.-ին կմեկնարկի թվային յենի նոր փորձնական նախագիծ
Ճապոնական Nikkei գործակալությունը հայտնում է, որ Ճապոնիայի բանկը և երեք խոշորագույն բանկեր 2023թ. գարնանը կմեկնարկել ազգային թվային արժույթի (CBDC) փորձարարական նախագիծ։ Նախագծի տևողությունը սահմանվել է 2 տարի։ Նախագծին կմասնակցեն նաև ճապոնական մի շարք այլ ֆինանսական ընկերություններ։
Փորձարկման ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի բանկային հաշիվներին թվային արժույթի մուտքագրման և ելքի փորձարկմանը, նաև կուսումնասիրվի արտակարգ իրավիճակների հետ կապված դեպքերը, երբ թվային արժույթի հետ գործառնությունները կիրականացվեն առանց ինտերնետ հասանելիության։
Ճապոնիայի բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդան նախկինում հայտնել էր, որ թվային յենի գործարկման վերջնական որոշումը կկայացվի 2026թ.-ին՝ փորձնական բոլոր նախագծերի հաջող ավարտից հետո։
Հիշեցնենք, որ Ճապոնիայում CBDC առաջին փորձարկումն իրականացվել է դեռևս 2021թ.-ին։ Երկրում գործող խոշորագույն ֆինանսական կառույցները ևս թվային արժույթների հետ կապված փորձարկումներ են իրականացրել։
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։