ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՅԻ ԱՊԱԳԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսել կատարած իր աշխատանքային երկօրյա այցի շրջանակներում ներկա է գտնվել Եվրոպայի ժողովրդական կուսակցության կազմակերպած «Ապահովելով եվրոյի ապագան առավել խորը տնտեսական ինտեգրման միջոցով» խորագիրը կրող համաժողովին, որին մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, տնտեսագետներ և այլն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվական կենտրոնից` քննարկումների առանցքում եղել են միասնական արժույթի պաշտպանության հիմնախնդիրները, քաղաքական առավել սերտ ինտեգրումը, եվրոպական կառուցակարգային բարեփոփոխումները, բանկային կապիտալիզացիայի, հանրային պարտքի և միասնական արժույթի կայունության միջև առկա կապը, մակրոտնտեսական կայունությունն ու այլ խնդիրներ:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը , ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը և այլ պաշտոնատար անձինք: