Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀԱՅԱՍՏԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԳՐԵԹԵ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ ԵՆ
08/11/2011 16:25
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԳՐԵԹԵ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ ԵՆ

2011 թվականի առաջին ինն ամիսներին հանրապետություն է ներմուծվել 21 293 ավտոմեքենա, որոնցից 1573-ը` ՌԴ արտադրության:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից` հաշվետու այս ինն ամիսներին Հայաստան ներմուծված ավտոմեքենաների գերակշիռ մասը (11 456 ավտոմեքենա) մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ են:

Միևնույն ժամանակ, հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել  5-10 հազար դոլար արժողությամբ 5378 ավտոմեքենա, 10-15 հազար դոլար արժողությամբ`  1642  ավտոմեքենա, 15-30 հազար դոլար արժողությամբ` 1705 ավտոմեքենա, և 30 հազար դոլարից ավել արժողությամբ` 1112 ավտոմեքենա:

Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակներում ՀՀ ներմուծված ավտոմեքենաների թվաքանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելի քան կրկնապատկվել է (2010 թվականի առաջին ինն ամիսներին Հայաստան ներմուծվել էր 14 069 ավտոմեքենա):

Հատկանշական է, որ նախորդ տարիներին հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների վիճակագրության  վերլուծության արդյունքում ի հայտ է գալիս հետաքրքիր միտում:  Այսպես, 2001-2007 թվականների ընթացքում ՀՀ ներմուծվել են առավելապես մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ, իսկ ճգնաժամային տարիներին` 2008 և 2009 թվականններին, հանրապետություն առավել շատ ներմուծվել են 5-10 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ:

2010 թվականին ավտոմեքենաների ներմուծման «գնային» այս ցուցանիշը վերադարձել է իր մինչճգնաժամային մակարդակին և պահպանել այդ միտումը նաև 2011 թվականի առաջին ինն ամիսներին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01