Հոկտեմբերին Հայաստանում անշարժ գույքի պետգրանցման 16673 գործարք է իրականացվել
Այս տարվա հոկտեմբերին Երևանում անշարժ գույքի պետական գրանցման 16673 գործարք է իրականացվել:Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի տվյալներից:
Պետական գրանցման գործարքներ են համարվում առուվաճառքը, օտարումը, գրավադրումը, նվիրատվությունը, ժառանգությունը, փոխանակումը և այլն։ Գործարքների ամենաբարձր տոկոսաչափը՝ 31.1% գրանցվել է Երևանում, ամենացածրը Վայոց ձորի մարզում՝ 1.8%: Հանրապետությունում հոկտեմբերին գրանցված գործարքների քանակը սեպտեմբերի համեմատությամբ նվազել է 4.0%-ով, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ՝ 5.5%-ով: