ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՀՆԱ-Ի 4.8% ԱՃ
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Ռուսաստանի ՀՆԱ-ն գրանցել է 4.8% աճ: Միևնույն ժամանակ, ՌԴ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` նախորդ եռամսյակի համեմատությամբ ՀՆԱ-ի աճը կազմել է ընդամենը 3.4%:
Նշենք, որ ՌԴ պաշտոնական կանխատեսումների համաձայն` 2011 թվականի արդյունքներով այս երկրի ՀՆԱ-ի աճը կկազմի 4.1%: Հատկանշական է, որ ընթացիկ տարվա կտրվածքով ԱՄՀ-ն Ռուսաստանի համար կանխատեսել է ՀՆԱ-ի 4.3% աճ, իսկ Moody’s վարկանիշային գործակալությունը` 3.8% աճ: