15/11/2011 12:57
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՐՏԱԿԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
2012 թվականին ԱՄՆ-ում նոր ճգնաժամի առաջացման հավանականությունը գերազանցում է 50%: Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ Դաշնային Պահուստային Բանկի վերլուծաբանները: Վերջիններս հրապարակել են զեկույց` նվիրված ամերիկյան տնտեսության ներքին և արտաքին մարտահրավերներին: Համաձայն այս զեկույցի` ԱՄՆ տնտեսության հետագա աճին սպառնացող ներքին ռիսկերը սահմանափակ են, սակայն, չնայած դրան, մեծ են արտաքին աշխարհից, և, առավելապես, եվրոպական տարածաշրջանից եկող բացասական ազդակները: Վերջիններս, ըստ վերլուծաբանների, կարող են առավել «մասնատել» առանց այն էլ թույլ ամերիկյան տնտեսությունը:
Ինչպես նշվում է զեկույցում` ամերիկյան տնտեսությունը ներկայումս չունի բավարար դիմադրողականություն` Եվրոպայից եկող վտանգները հաղթահարելու համար: «Եվրոպական պարտքային ճգնաժամը կարող է խորտակել ամերիկյան տնտեսությունը», – փաստում են վերլուծաբանները:
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
Արծաթ
710.1
+1.69
10:56 03/10/26
10:30 03/10/26
15:37 02/10/26
