15/11/2011 16:24
ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է 0,5% ԱՃ
Եվրոպայի խոշորագույն տնտեսությամբ երկիրը` Գերմանիան, ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ եռամսյակի համեմատությամբ, գրանցել է ՀՆԱ-ի 0.5% աճ: Միևնույն ժամանակ, տարեկան կտրվածքով աճը կազմել է 2.5%: Այսպիսին են Գերմանիայի ազգային վիճակագրական բյուրոյի նախնական գնահատականները: Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները` հաշվետու եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ի ցուցանիշի աճը պայմանավորված է սպառողական ծախսերի մեծացմամբ և արտահանման ծավալների ընդլայնմամբ:
Նշենք, որ վերանայված տվյալների համաձայն` ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով Գերմանիայի ՀՆԱ-ն եռամսյակային կտրվածքով գրանցել է 0.3% աճ, տարեկան կտրվածքով` 2.8% աճ:
2011 թվականի համար Եվրահանձնաժողովը կանխատեսել է Գերմանիայի ՀՆԱ-ի 2.9% աճ, իսկ 2012 թվականի համար` 0.8% աճ:
23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
Արծաթ
698.17
+3.52
18:33 23/07/26
16:55 23/07/26
16:10 23/07/26
