WALMART-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Ամերիկյան Walmart Stores Inc. ընկերությունը, որը ներկայացնում է մանրածախ առևտրի աշխարհի խոշորագույն ցանցն, ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում այս առևտրային ցանցի զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, կրճատվել է 2,9%-ով և կազմել 3,3 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 8,2%-ով և կազմել 109,5 մլրդ ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Walmart մանրածախ առևտրային ցանցը հիմնադրվել է 1962 թվականին: Ներկայումս ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է 2,1 մլն-ի: