ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏԵԼ Է ԻՐ «ՍԽԱԼ» ԾԱԽՍԵՐԸ
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանձնարարությամբ շուրջ երկու տարի առաջ մեկնարկել էր ավելորդ և անհարկի ծախսերի կրճատման ծրագիրը, որի շրջանակներում, վերջին երկու տարվա կտրվածքով, հաջողվել է տնտեսել ավելի քան 20 մլրդ դոլար: Սա հնարավոր է դարձել բժշկական և սոցիալական Medicare և Medicaid պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող վճարումների հաշվարկների ճշգրտման, ուսանողական դրամաշնորհների Pell Grants ծրագրում առկա սխալ հաշվարկների վերացման և մի շարք այլ պետական ծրագրերի վերանայման արդյունքում: