Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ORANGE. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆԻ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻՆ
17/11/2011 17:06
Կիսվել

ORANGE. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱԽՈՍԱՄԱՐԱԹՈՆԻ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻՆ

Տասներկու տարի շարունակ Orange-ը համագործակցում է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ` աջակցելով վերջինիս կողմից իրականացվող Հեռախոսամարաթոն դրամահավաք ծրագրին, որն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 17-20-ը: Հեռախոսամարաթոնից ստացված հանգանակություններն ուղղվելու են Տավուշի մարզում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմանը և Ղարաբաղի տասնյակ գյուղերում խմելու ջրի առկա խնդրի լուծմանը:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ-Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ավելի քան 600 կամավոր այս օրերին Կաշանում, Լիոնում, Մարսելում և Տուլուզում գործող Orange-ի հեռախոսակայաններից (ժ. 9.00-21.00) կկատարեն զանգեր: Հատկանշական է, որ այս տարի նպատակ կա հավաքել ավելի շատ հանգանակություններ, քան նախորդ տարի: Նշենք, որ 2010թ. Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրներում (Գերմանիա, Հոլանդիա, Շվեյցարիա և Հունաստան) հանգանությամբ հավաքվել է 1,400,000 եվրո:

Այսպես, Կաշանում, Լիոնում, Մարսելում և Տուլուզում գործող Orange-ի չորս հեռախոսակայաններն այս օրերին կլինեն Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմնի կամավորների տրամադրության տակ: Այս հեռախոսակայաններից վերջիններս կզանգահարեն 50,000 ընտանիքների և ընկերությունների Ֆրանսիայում: Հեռախոսակայնները հագեցված են Հեռախոսամարաթոնի անցկացման համար անհրաժեշտ հաղորդակցության բոլոր միջոցներով և տեխնոլոգիաներով: Այս հեռախոսակայաններում աշխատող կամավորներին նաև իրենց աջակցությունը կցուցաբերեն Orange-ի տեխնիկական մասնագետները:

Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինը նպատակ ունի Հեռախոսամարաթոն 2011-ի կնքահայր Միշել Դրյուկերի անունից «Զանգիր բոլորին» ծառայության միջոցով 50,000 ձայնային հաղորդագրություն ուղարկել հնարավոր բոլոր նվիրատուների ֆիքսված կապի և բջջային հեռախոսահամարներին:

Հանգանակությունների խոստումներ կարելի է կատարել նաև հատուկ այդ նպատակի համար նախատեսված հեռախոսահամարին զանգահարելու միջոցով` 0 810 10 14 14:

«Բացի այն, որ Հեռախոսամարաթոնի անցկացման շրջանակներում մենք տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերում, մեր շատ աշխատակիցներ նաև իրենց օժանդակությունն են ցուցաբերում այս օրերին հեռախոսակայաններում աշխատող կամավորներին: Սա ևս մեկ օրինակ է այն բանի, որ Խումբն իր լավագույն փորձն է ներդնում նման բարեգործական ծրագրերի աջակցման գործում: Մենք շատ հպարտ ենք այս նպատակով նորից համագործակցել Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմնի հետ: Տարեցտարի մենք ընդլայնում ենք մեր գործունեությունը նաև Հայաստանում, ինչի արդյունքում անցյալ տարի ապրիլին Հայաստանում ստեղծվեց Orange Արմենիա Հիմնադրամը», – ասել է Orange Հիմնադարամի Գլխավոր քարտուղար Միրեյ լը Վանը:

«Հեռախոսամարաթոն դրամահավաք ծրագրի շրջանակներում Orange Արմենիա ընկերությունը համագործակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ արդեն երկրորդ անգամ: Այս տարի ևս մենք մեր բաժանորդներին հնարավորություն ենք ընձեռել հատուկ այս նպատակի համար նախատեսված հեռախոսահամարին կարճ հաղորդագրություններ ուղարկելու միջոցով կատարել հանգանակություններ: Գյուղերը Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են, և այժմ մենք ուրախ ենք, որ ունենք հնարավորություն մեր տեխնոլոգիաները լավագույնս ծառայեցնելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք նպատակ ունեն բարելավել Հայաստանի գյուղերի բնակիչների ամենօրյա կյանքը», – ասել է Orange Արմենիա ընկերության Գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59