Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
17/11/2011 18:14
Կիսվել

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ծրագրային ապահովման օգտագործման խախտումները ինչպես Հայաստանում, այնպես էլ  ողջ աշխարհում շարունակում են  խոչընդոտել ՏՏ ոլորտում նորարարությունների զարգացմանը , աշխատատեղերի ստեղծմանը  և տնտեսական վերելքին: Այս խնդրի քննարկման նպատակով վաղը` նոյեմբերի 18-ին, «Մայքրոսոֆթ» ընկերության նորարարական կենտրոնում տեղի կունենա համակարգչային հենության դեմ ուղղված  տարեկան արշավին նվիրված միջոցառումը, որի մեկնարկը միջազգային չափանիշներով տրվել է նոյեմբերի 17-ին: Այս անգամ արշավն ուղղվածություն է վերցրել դեպի գործարար կառույցներն ու սպառողների շրջանակը` վերջիններիս մոտ  օրինական ծրագրային ապահովում օգտագործելու առավելությունների գիտակցությունը բարձրացնելու նպատակով:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակից` «Ազնիվ խաղի օրվա» շրջանակներում գործարար կառույցներին ու սպառողներին կտրամադրվեն համապատասխան գործիքներ` «խաղի» կանոններով ուղղորդվելու և հենային ծրագարային ապահովման ձեռքբերման կամ օգտագործման հետ կապված ռիսկերից զերծ մնալու նպատակով: Նախաձեռնության նպատակներից է  թիրախային յուրաքանչյուր սուբյեկտի համար, ի վերջո, հասանելի դարձնել օրինական ծրագրային ապահովում օգտագործելու անհրաժեշտությունը և ձևավորվել համընդհանուր հարգանք մտավոր սեփականություն երևույթի նկատմամբ:   

Հարկ է նշել, որ առևտրային ազդեցության տեսանկյունից առաջիկա չորս տարվա ընթացքում համաշխարհային հարթությունում հենության մակարդակի կրճատումը 10 տոկոսային միավորով կարող է հանգեցնել այն բանին, որ 142 միլիարդ ԱՄՆ դոլարով կմեծանա նոր ձեռնարկատիրական գործունեությանն ուղղվող գումարների չափը: Ինչպես նաև կստեղծվեն մոտ 500,000 նոր աշխատատեղեր բարձր տեխնոլոգիաների ոլորտում և մոտ 32 միլիարդ ԱՄՆ դոլարով կմեծանա նոր հարկային եկամուտների քանակը:

Կառավարման ոլորտի ազդեցության տեսանկյունից` հենության և կեղծածարության դեմ ուղղված օրնսդրության կիրառկման ապահովումը զգալի բեռ է ներկայացնում պետական վարչակարգի ենթակառուցվածքների համար: Եթե կառավարությունը մտադիր է առավել արդյունավետ կերպով համակարգել օրինական ծրագրերի օգտագործման ոլորտի հետ կապված ֆինանսական և իրավական հարցերը, ապա չափազանց կարևոր է հետևողականորեն շեշտադրելը օրինական ծրագրային ապահովմանը նախապատվություն տալու անհրաժեշտությունը:

Ավելացնենք, որ «Մայքրոսոֆթ» ընկերությունը ձեռնամուխ է իր որդեգրած քաղաքականությանը, որն է աջակցել համակարգչային և ծրագրային ապահովման օգտագործողներին` շարունակական ուսուցողական ջանքերի միջոցով ապահովելով առավել ընդլայնված հասանելիություն դեպի իսկական, վստահելի, օրինական և անվտանգ ծրագրերային ապահովմանը:  Ընկերությունը համագործակցում է ինչպես առևտրային միությունների, այնպես էլ ազգային և տեղական իրավապահ մարմինների հետ, որի նպատակն է խրախուսել կեղծված կամ հենային ծրագրային ապահովումից օգտվողներին տեղափոխվելու օրինական դաշտ` իսկական ծրագրային ապահովմանն անցում կատարելու միջոցով:

AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85