2022թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 14.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 803.5 հազար տոննա ցեմենտ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 14.5%-ով։
Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 2.1 անգամ և կազմել 84,248.5 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալները կազմել են 1,697,613.9 մ3։ Գիպսի արտադրությունն աճել է 30.3%-ով և կազմել 32,066.9 տոննա։ Կրի արտադրությունը նվազել է 30.0%-ով և կազմել 26,778.7 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 19.4%-ով և կազմել 3,282.9 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 14.7%-ով և կազմել 43,825.0 տոննա։