Երևանում հոկտեմբերին վարձակալության գործարքներն աճել են 15.6%
2022 թվականի հոկտեմբերին Երևանում գրանցվել է անշարժ գույքի վարձակալության 510 գործարք, որը սեպտեմբերի համեմատ աճել է 15.6%-ով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ՝ 16.2%-ով:
Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից:
Գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 32.9%-ը գրանցվել է Կենտրոն, առավել ցածրը՝1.6%, Նորք Մարաշ վարչական շրջաններում: Նուբարաշեն վարչական շրջանում վարձակալության գործարք չի կնքվել: Վարձակալության գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 61.4% գրանցվել է հասարակական նշանակության շինությունների, առավել ցածրը՝ 0.2%՝ ավտոտնակների նկատմամբ: