Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՅՈՒՆԻԲԱՆԿԻՑ
18/11/2011 17:10
Կիսվել

ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՅՈՒՆԻԲԱՆԿԻՑ

Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է առանց բանկ այցելելու UNISTREAM դրամական փոխանցումներ ստանալու հնարավորություն: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Մամուլի ծառայությունից` նոր ծառայության շնորհիվ դրամական միջոցները կարելի է փոխանցել UNISTREAM, U-Stream + կամ այլ VISA և ArCa քարտերի հաշվին` հեռախոսազանգի միջոցով: Դրամական փոխանցում ստացողն ընդամենը պետք է զանգահարի բանկ` (37410) 59 22 33 հեռախոսահամարով, օպերատորին հայտնի փոխանցման նույնականացման գաղտնաթիվը, քարտի 16-նիշանոց համարը և դրամական միջոցները հասանելի կդառնան նրան անմիջապես գործարքի ավարտից հետո:

«Ստեղծման օրվանից ի վեր UNISTREAM համակարգի գործունեությունն ուղղված է հաճախորդների պահանջմունքների առավել բավարարմանը: Նոր ծառայությունը լրացուցիչ արտոնություն է մեր հաճախորդների համար և ուղղված է սպասարկման որակի և հարմարավետության բարձրացմանը», – ասում է UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի սպասարկման և վերահսկման դեպարտամենտի տնօրեն Նատալյա ՏերԳևորգյանը

Նշենք, որ UNISTREAM քարտը կարելի է անվճար ստանալ Յունիբանկի 37 մասնաճյուղերից ցանկացած մեկում: Քարտի օգտագործումը ենթադրում է PIN-կոդի պարտադիր մուտքագրում, ինչն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ:  Ինչպես նշվում է բանկի տարածած հայտարարության մեջ` մինչև 150 հազար դրամ վարկային գծով U-Stream+ քարտը նույնպես նախատեսված է UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների համար: Վարկի պայմանների համաձայն` 100 հազար դրամ սահմանաչափով քարտերը կարող են ձեռքբերել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր UNISTREAM համակարգով ուղարկել կամ ստացել են դրամական փոխանցում:

Բացի դա, հաճախորդներին անվճար առաջարկվում է “ՅՈՒՆԻՍՏՐԻՄ ՊԼՅՈՒՍ” հաճախորդի քարտ: Քարտի գլխավոր առավելությունը դրամական փոխանցման գործընթացի պարզեցումն ու հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումն է:  

Այսօր UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված և առաջատար համակարգն է Հայաստանում` ինչպես ծավալով, այնպես էլ քանակով: UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2011թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 542 մլն ԱՄՆ դոլար` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 16.9%-ով: Դրամական փոխանցումների քանակն աճել է 9.5%-ով` հաշվետու  ժամանակահատվածում կազմելով 551 536:

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41