Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
19/11/2011 16:23
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի և Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ Բաթումում տեղի է ունեցել հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը: Կողմերը քննարկել են տնտեսական, կրթական, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու ամպանդմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Վարչապետ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել վրացական կողմին՝ հայաստանյան պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: «Մեր երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նպատակն է ընդլայնել և բազմազան դարձնել հայ-վրացական հարաբերությունները: Մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների խորացման և զարգացման համար և համոզված ենք, որ դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի և Վրաստանի միջև միասնական տնտեսական քաղաքականության ներդրմանը, որն իր հերթին թույլ կտա էապես ավելացնել երկկողմ առևտրաշրջանառության մակարդակը: «Մեր օրակարգում ընդգրկված տասնյակ հարցերը վկայում են նրա մասին, որ տարեց-տարի ավելի բազմազան են դառնում մեր հարաբերությունները»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից ջերմ ողջույններ է հղել վրացի գործընկերներին և Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն:

Նիկա Գիլաուրին, ողջունելով հայաստանյան կառավարական պատվիրակությանը՝ կարևորել է այն, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև ձևավորվել են շատ լավ տնտեսական հարաբերություններ: «Ուրախալի է, որ տարեց-տարի այդ հարաբերությունները խորանում են ու զարգանում: Ողջունելի է, որ մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 45 տոկոսվ»,- ասել է Վրաստանի վարչապետը: Նա նշել է, որ առկա են հայ-վրացական բազմաթիվ ընդհանուր նախագծեր, որոնք վերաբերում են մաքսային կետերի վարմանը, էլեկտրագծերի կառուցմանը, շինարարությանը և այլն: «Մենք անպայման պետք է շարունակենք բանակցությունները՝ համատեղ ծրագրերի ամբողջական իրականացման համար: Ներկայում Վրաստանում և Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվում են բարեփոխումներ, որոնք էլ լինելու համատեղ նախագծերի իրականացման գլխավոր գործիքները»,- ասել է Նիկա Գիլաուրին՝ շնորհակալաություն հայտնելով Տիգրան Սարգսյանին և նրան ուղեկցող պատվիրակությանը՝ համատեղ լավ աշխատանքի համար: 

Նիստի ընթացքում ստորագրվել է նաև հայ-վրացական միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի արձանագրությունը: 

 

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11