
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՅՈՒԱՆԻ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ
Պաշտոնական հայտարարությա համաձայն` Չինաստանի կառավարությունը պատրաստ է բարձարացնել ազգային արժույթի՝ յուանի ճկությունը:
Այժմ յուանը հանդիսանում է սահմանափակ փոխարկելի արժույթ: Դրանով պայմանավորված` Չինաստանը ստիպված է «շրջանառել» արժութային հսկայական պահուստներ, որոնք ընթացիկ տարում կազմել են 3 տրիլիոն ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ արևմտյան մի շարք փորձագետների և վերլուծաբանների պնդմամբ` չինական յուանի արհետականորեն իջեցված փոխարժեքը մեծ առավելություն է տալիս տեղացի արտահանողներին, և վերջիններս բազմիցս նշել են ազգային արժույթի ամրապնդման անհրաժեշտության մասին: