Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Հրապարակվել է ԱՆԻՖ-ի «Ազդեցության գնահատական» առաջին զեկույցը
12/12/2022 17:36
Կիսվել

Հրապարակվել է ԱՆԻՖ-ի «Ազդեցության գնահատական» առաջին զեկույցը

Հրապարակվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) «Ազդեցության գնահատական» առաջին զեկույցը, որտեղ ներառված են 2021-2022 թթ. ընթացքում ֆոնդի կողմից իրականացված ծրագրերի տնտեսական,  ֆինանսական և ԲՍԿ (բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական) ազդեցության ցուցանիշները։

ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանի խոսքով. «Այսօր բիզնեսը և ներդրումները ոչ միայն տնտեսական և ֆինանսական արդյունքներ պետք է ապահովեն, այլև պետք է նպաստեն նոր բիզնես եւ կորպորատիվ մշակույթի, նոր բնապահպանական, սոցիալական և կառավարչական չափանիշների ներդրմանը»: Ըստ Դավիթ Փափազյանի, տեղական գործընկերներից շատերն առաջին անգամ են գնահատում իրենց նախագծերի որոշ ասպեկտներ, այդ թվում՝ ԲՍԿ-ի տեսանկյունից: «Մեր գործընկերներից չենք ակնկալել կատարելություն։ Բայց կարևորը գործընթացի սկիզբն է: Մենք նպատակ ունենք ամեն տարի հետադարձ հայացք գցել մեր նախագծերին և տեսնել դրական փոփոխություններ մեր գործունեության բոլոր ոլորտներում՝ միևնույն ժամանակ պարտավորվելով բարելավել այդ արդյունքները գալիք տարվա համար»,- նշել է Դավիթ Փափազյանը:

Միջոցառման ընթացքում կայացավ նաև «Բիզնեսի ազդեցությունը հասարակության վրա» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցում էին FAST  հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը, Ֆլայ Արնա ընկերության տնօրեն Էնթոնի Փրայսը, Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, Food Republic ընկերության տնօրեն Արսեն Հովհաննիսյանը, և Էկո Ֆրեշ ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։

ԱՆԻՖ-ի բոլոր համատեղ ծրագրերը և գործընկերները համագործակցությունը սկսելուց մինչև 2022 թվականի երրորդ եռամսյակի ավարտը` ներառյալ իրենց գործունեության 3-12 ամիսների համար, ներկայացրել և վճարել են ընդհանուր առմամբ մոտ 470 մլն դրամի հարկեր և պետական տուրքեր: Բոլոր ծրագրերը միասին նպաստել են 2021-2022 թվականներին շուրջ 800 աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը։ ԱՆԻՖ-ի բոլոր համատեղ ընկերություններն իրենց աշխատակիցներին երկրի միջին աշխատավարձից ավելի բարձր աշխատավարձ են ապահովել։

ԱՆԻՖ-ի հաջորդ քայլը կլինի Կայունության զեկույցի ներկայացումը 2023 թվականին, որտեղ ավելի մանրամասն անդրադարձ կլինի նախագծերին և ֆոնդի սեփական ԲՍԿ վարքագծին:

«Ազդեցության գնահատական» զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ԱՆԻՖ-ի պաշտոնական` anif.am կայքում:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85