Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 395.50+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+1.00
OIL:  BRENT - 72.81-1.15 WTI - 69.95-0.09
COMEX:  GOLD - 2867.30-0.36 SILVER - 31.71-0.19
COMEX:  PLATINUM - 947.00-0.39
LME:  ALUMINIUM - 2605.50-1.03 COPPER - 9358.00-0.34
LME:  NICKEL - 15433.00-2.52 TIN - 31312.00-1.24
LME:  LEAD - 1992.50-0.72 ZINC - 2793.00-0.57
FOREX:  USD/JPY - 150.6+0.70 EUR/GBP - 1.0375-0.11
FOREX:  EUR/USD - 1.0375-0.11 GBP/USD - 1.2577-0.01
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 43840.91+1.39 NASDAQ - 18847.28+1.63
STOCKS US: S&P 500 - 5954.50+1.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 37155.50-2.88 TOPIX - 2682.09-1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 22941.32-3.28 SSEC - 3320.90-1.98
STOCKS EUR:  FTSE100 - 8809.74+0.61 CAC40 - 8111.63+0.11
STOCKS EUR:  DAX - 22551.43+0.00
28/02/2025  CBA:  USD - 393.35+0.09 GBP - 495.31-3.34
28/02/2025  CBA:  EURO - 409.08-3.14
28/02/2025  CBA:  GOLD - 36432.00-247.00 SILVER - 401.21+0.22
ԱՄՆ-ում հույս ունեն մաքուր էներգիա ստեղծել
12/12/2022 19:18
Կիսվել

ԱՄՆ-ում հույս ունեն մաքուր էներգիա ստեղծել

Կալիֆորնիայի Լոուրենսի անվան Լիվերմորի ազգային լաբորատորիայի գիտնականները, փորձելով ստանալ մաքուր էներգիա, լուրջ առաջընթաց են գրանցել: Ջերմամիջուկային կառավարվող սինթեզի միջոցով հնարավոր է եղել ստանալ ավելի շատ էներգիա, քան պահանջվել է այդ էներգիան ստեղծելու համար: Այս մասին հաղորդում է  Financial Times պարբերականը։

Սա շատ կարևոր քայլ է, քանի որ երկրները փորձում են նվազեցնել հանածո վառելիքի օգտագործումը, որը ածխաթթու գազի արտանետումների, հետևաբար նաև՝ կլիմայի փոփոխության հիմնական պատճառներից է: Բացի այդ, Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով առաջացած էներգետիկ ճգնաժամն ավելի է մեծացրել այլընտրանքային էներգիայի պահանջը: Ըստ հրատարակության տվյալների՝ հետազոտողները վերարտադրել են այն նույն գործընթացը, ինչ տեղի է ունենում Արեգակի վրա:

Նրանք  ջրածնի պլազմայի վրա ներգործել են 192 լազերներով: Արդյունքում հետազոտողներն ստացել են մոտ 2,5 մեգաջոուլ էներգիա: Ջերմամիջուկային կառավարվող սինթեզի արդյունքում ստեղծված էներգիան այնքան հզոր է եղել, որ սարքավորումներից մի քանիսը վնասվել են։ Լաբորատորիան դեռ վերլուծում է արդյունքները, սակայն ԱՄՆ էներգետիկայի նախարարությունն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է դեկտեմբերի 13-ին հայտնել բեկումնային արդյունքների մասին։ Նման ռեակցիաների ուսումնասիրությունն իրականացվել Է դեռևս 1950-ական թվականներից, սակայն մինչ այժմ գիտնականներին չէր հաջողվել ստեղծել ավելի շատ էներգիա, քան ծախսվում էր ռեակցիայի ընթացքում: Նախորդ տարի հենց նույն լաբորատորիայում հաջողվել Էր ստանալ ծախսված էներգիայի մոտ 70 տոկոսը։

28/02/2025
դրամ
Դոլար (USD)
393.35
+0.09
Եվրո (EUR)
409.08
-3.14
Ռուբլի (RUR)
4.45
-0.08
Լարի (GEL)
140.73
+0.78
36432.00
-247.00
Արծաթ
401.21
+0.22