Բիզնես

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00-0.50
EUR BUY - 431.50-1.50 EUR SELL - 436.50-1.00
OIL:  BRENT - 109.24+0.00 WTI - 111.54+0.00
COMEX:  GOLD - 4672.00+0.44 SILVER - 72.86+0.16
COMEX:  PLATINUM - 1983.20+0.00
LME:  ALUMINIUM - 3469.50+5.26 COPPER - 12359.50+1.35
LME:  NICKEL - 17086.00-0.58 TIN - 46277.00+1.07
LME:  LEAD - 1933.00+1.92 ZINC - 3264.50+4.80
FOREX:  USD/JPY - 159.57-0.04 EUR/GBP - 1.1513-0.19
FOREX:  EUR/USD - 1.1513-0.19 GBP/USD - 1.3189-0.26
STOCKS RUS:  RTSI - 1084.37+0.74
STOCKS US: DOW JONES - 46504.67-0.13 NASDAQ - 21879.18+0.18
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 53123.49+1.26 TOPIX - 3645.19+0.93
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.53+0.00 SSEC - 3880.10-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.69 CAC40 - 7962.39-0.24
STOCKS EUR:  DAX - 23168.08-0.56
03/04/2026  CBA:  USD - 376.98+0.02 GBP - 498.86+1.76
03/04/2026  CBA:  EURO - 435.22+1.26
03/04/2026  CBA:  GOLD - 56230-1205 SILVER - 860.41-46.98
ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 20%-ՈՎ
23/11/2011 15:02
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 20%-ՈՎ

2011թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 74,6 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 20%-ով: Քարտերի ընդհանուր քանակում 55,6 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, իսկ 19 հազարը` ArCa քարտերը:  Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ քարտերի միջոցով Յունիբանկը տրամադրում է սպառողական վարկերի մեծ տեսականի` նախատեսված տեխնիկայի կամ կահույքի ձեռքբերման, զբոսաշրջության, վերանորոգման, գույքի ապահովագրության և այլ նպատակների համար: Յունիբանկի սպառողական վարկավորման զարգացման ռազմավարության հիմքում է հաճախորդների պահանջներին և տվյալ ոլորտի շուկայական առանձնահատկություններին առավելագույնս համապատասխանող վարկատեսակների մշակումն ու ներդրումը: Դրա հետ պայմանավորված, Յունիբանկը պարզեցրել է  վարկառուների գնահատման գործընթացը և ներդրել հաճախորդի վարկային պատմության վերլուծության վրա հիմնված նոր մոտեցում, որը  ենթադրում է հաճախորդի կողմից փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացում: Հարկ է նշել, որ Յունիբանկի սպառողական վարկերի մեծ մասը  տրամադրվում է առանց գրավի: Նման մոտեցման շնորհիվ բանկն էապես կրճատել է  վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամանակը և որոշ սպառողական վարկատեսակների գծով այն հասցրել մինչև մեկ բանկային օրվա` հաճախորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

03/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.98
+0.02
Եվրո (EUR)
435.22
+1.26
Ռուբլի (RUR)
4.6982
+0.0178
Լարի (GEL)
139.91
-0.02
56230
-1205
Արծաթ
860.41
-46.98