ԱՎՍՏՐԻԱԿԱՆ RAIFFEISEN ԲԱՆԿԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՆԿՈՒՄ
Ավստրիական Raiffeisen International Bank Holding AG բանկային խումբն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի գործունեության արդյունքները: Վերջինիս հրապարակած հաշվետվության համաձայն` 2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով զուտ շահույթը կրճատվել է գրեթե երկու անգամ և կազմել 130 մլն եվրո: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 1,7%-ով և կազմել 927 մլն եվրո:
Նշենք, որ Raiffeisen International բանկային հոլդինգը գործունեություն է ծավալում եվրոպական 17 երկրներում, որի աշխատողների թիվը կազմում է 57 հազար մարդ: