Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ORANGE-Ի ՎԱՃԱՌՔԻ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ԲԱՑԵԼ Է ԵՎՍ 5 ՆՈՐ ՊՐՈՄՈ-ԿԵՏ
25/11/2011 12:08
Կիսվել

ORANGE-Ի ՎԱՃԱՌՔԻ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ԲԱՑԵԼ Է ԵՎՍ 5 ՆՈՐ ՊՐՈՄՈ-ԿԵՏ

Օրանժ Արմենիա ընկերության հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկը շարունակում է ընդլայնել պրոմո–կետերի ցանցը`  Orange-ի վաճառքի սրահներում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Յունիբանկի Մամուլի ծառայությունից` այս ամիս բանկը բացեց ևս 5 նոր պրոմո-կետ հետևյալ հասցեներում` ք.Երևան, Սունդուկյան 64/4, ք.Աբովյան, Հանրապետության 22/2-4, ք. Էջմիածին, Մաշտոցի 61/56, ք.  Արմավիր, Հանրապետության 29/3 , ք. Իջևան, Երևանյան 106  

Այսպիսով, արդեն Orange-ի 15 վաճառքի սրահներում կարելի է բջջային հեռախոսների և նոութբուքների ապառիկ վաճառքը ձևակերպել տեղում:  Բանկի պրոմո-կետերի առկայությունը հենց վաճառքի սրահներում հաճախորդի համար զգալիորեն արագացնում և պարզեցնում է վարկավորման գործընթացը: Պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են սպառողական վարկավորման պայմանները, մատուցում խորհրդատվություն, պարզաբանում վարկավորման գործընթացը և օգնում հաճախորդին վարկային հայտի լրացման ու փաստաթղթերի ներկայացման գործում: 

Orange-ի խանութներում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար վարկերը Յունիբանկը տրամադրում է մինչև 24 ամիս ժամկետով և տարեկան 18% տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է մինչև 600 հազար դրամ: Կանխավճար բանկը չի պահանջում, իսկ բանկային հաշվի բացումն ու սպասարկումն իրականացնում է անվճար: Վարկավորման համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:

Հիշեցնենք, որ վարկով բջջային հեռախոս, սմարթֆոն կամ նոութբուք կարելի է ձեռքբերել Orange-ի 75 վաճառքի սրահներից 59-ում, որից 15-ում առկա են Յունիբանկի պրոմո-կետերը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2