Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ԴԻԼԻՋԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
26/11/2011 20:47
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ԴԻԼԻՋԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

Այսօր` նոյեմբերի 26-ին, Դիլիջան կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը այցելել է ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ի շինհրապարակ, որտեղ Նախագահին ներկայացվել են մինչ այժմ կատարված աշխատանքները, շինարարության ընթացքն ու նախագծերը:

Նշվել է, որ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ի կառուցման հիմնական նպատակն է՝ ստեղծել ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված ինստիտուտ, որտեղ կիրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխանող, տնտեսագիտության և ֆինանսների բնագավառներին առնչվող տարածաշրջանային և միջազգային կոնֆերանսներ, ուսումնական ծրագրեր` վերապատրաստվելու հնարավորություն ընձեռելով ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներին: Կենտրոնում անհրաժեշտ պայմաններ կլինեն նաև տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում բազմակողմանի ուսումնահետազոտական աշխատանքների իրականացման համար: Նախատեսվում է նոր՝ ժամանակակից շտեմարանների կառուցման ուղղությամբ ևս աշխատանք իրականացնել, ինչը Հայաստանի տնտեսության վերաբերյալ կիրառական աշխատանքների իրականացման գործում հայաստանյան և միջազգային հետազոտողների համար լրացուցիչ խթան կհանդիսանա: 

Կենտրոնում տարածքներ կհատկացվեն առևտրային բանկերի, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ-վարկային և ԱՊՊԱ-բյուրոների համար՝ վերջիններիս կողմից պահուստային տվյալների շտեմարանների ստեղծման հնարավորությամբ: Կենտրոնի տարածքում կգործի նաև տարածքային դրամարկղային կենտրոն, որի միջոցով կսպասարկվեն տարածաշրջանի ֆինանսական կազմակերպությունները: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 29 000քմ: Համալիրը բաղկացած է երկու մասնաշենքից` գլխավոր և տեխնիկական: Կենտրոնի բացումը նախատեսված է 2013 թվականի հունվար ամսին:

«Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում աշխատող ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցների համար կառուցվում է նաև բազմաբնակարան բնակելի շենք՝ 64 ծառայողական բնակարանով՝ 6290քմ ընդհանուր բնակելի տարածքով: Շենքի առաջին հարկում նախագծված են մանկապարտեզ և առևտրային տարածքներ, որոնցից կկարողանան օգտվել Դիլիջան քաղաքի բնակիչները ևս: 

ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերակառուցվում է Դիլիջանի նախկին գրադարանի շենքը ևս, որտեղ նախատեսվում է ստեղծել ժամանակակից «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն՝ 1263,8 քմ ընդհանուր մակերեսով:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01