Արմեն Նուրբեկյանը Կենտրոնական Բանկի փոխնախագահի է ընտրվել, իսկ Նարեկ Ղազարյանը՝ ԿԲ խորհրդի անդամ
ՀՀ ազգային ժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրեց Արմեն Նուրբեկյանին, իսկ խորհրդի անդամի պաշտոնում՝ Նարեկ Ղազարյանին:
Փակ գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից ընտրության քվեարկություններին մասնակցել են 76-ը: ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում Արմեն Նուրբեկյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 70-ը, դեմ՝ 6-ը:
ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Նարեկ Ղազարյանի թեկնածությանը ևս կողմ էր քվեարկել 70 պատգամավոր, դեմ՝ 6-ը: