Սոցիալական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 367.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.50+0.74 TOPIX - 4038.98+0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 24340.73+0.52 SSEC - 3967.13+1.36
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
14/07/2026  CBA:  USD - 366.74+0.05 GBP - 490.37-0.88
14/07/2026  CBA:  EURO - 417.72-1.55
14/07/2026  CBA:  GOLD - 47633-693 SILVER - 688.47-11.23
The Artfor’s – արվեստ հանուն ավելիի. նկարիչները փրկում են կյանքեր
22/12/2022 11:21
Կիսվել

The Artfor’s – արվեստ հանուն ավելիի. նկարիչները փրկում են կյանքեր

Ավարտվեց «The Artfor’s – արվեստ հանուն ավելիի. նկարիչները փրկում են կյանքեր» առցանց բարեգործական աճուրդը՝ հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի, որը մեկնարկել էր դեկտեմբեի 11-ին։ Մեկ շաբաթ շարունակ մեր հայրենակիցները Հայաստանից և սփյուռքից ուշի-ուշով հետևում էին օնլայն հարթակին, նոր գին առաջարկում իրենց սիրելի արվեստի գործը ձեռքից բաց չթողնելու և բարեգործություն անելու համար։ 

Արդյունքում վաճառվեց 30 նկար $7,850 (3,111,662 ՀՀ դրամ) ընդհանուր արժողությամբ, որից $4,100 (1,625,199 ՀՀ դրամ)՝ հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և $3,750 (1,486,463 ՀՀ դրամ)՝ Վահե Մելիքսեթյան հիմնադրամի, որից վերջինս 300,000 ՀՀ դրամը կփոխանցի ԶԱՀ-ին։ 

Շնորհակալություն ենք հայտնում The Artfor’s-ի հայրենասեր երիտասարդների թիմին, ում նախաձեռնությամբ կյանքի կոչվեց բարեգործական աճուրդը։

Շնորհակալություն ենք հայտնում նաև Վահե Մելիքսեթյան հիմնադրամին՝ իր նկարների վաճառքից ստացված գումարի շուրջ 20%-ը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերելու համար։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բոլոր նկարիչներին, ովքեր նվիրեցին իրենց արվեստի գործերը և մաս դարձան այս կարևոր և հայրենանվեր նախաձեռնության։

Աճուրդի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում և Արցախում պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և նրանց ընտանիքներին ավելի քան 4,400 զոհված և անհայտ բացակայող հերոսների ընտանիքների և ավելի քան 600 զինհաշմանդամություն ստացած զինծառայողների։ 

Չնայած աճուրդն ավարտվել է, սակայն նկարները դեռևս հասանելի են հարթակում, և Դուք հնարավորություն ունեք ձեռք բերել արվեստի յուրահատուկ գործեր։ Ամբողջական կատալոգը հասանելի է աճուդի կայքում՝ theartfors.com։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) ստեղծվել 2017թ-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և առաջին ու երկրորդ կարգի զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորներին կայուն, արդար ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով։ ԶԱՀ յուրահատուկ հիմնադրամ է տարածաշրջանում, որին պարտադիր վճարներ են կատարում Հայաստանի և Արցախի բոլոր ռեզիդենտ ֆիզիկական անձինք։ Սփյուռքի մեր հայրենակիցները ԶԱՀ-ին սատարում են նվիրաբերությունների միջոցով։ ԶԱՀ-ի արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը և բարեվարքությունը։ ԶԱՀ-ի կայքում արտացոլվում են ստացված բոլոր պարտադիր վճարները և նվիրաբերությունները, ինչպես նաև կատարված հատուցումները։ Այս պահի դրությամբ ԶԱՀ-ը տրամադրել է ավելի քան 709 միլիարդ ՀՀ դրամի հատուցում 5,077 շահառուների, որոնցից 4,661-ը՝ 2020թ. պատերազմից հետո։

Վահե Մելիքսեթյան հիմնադրամը հիմնադրվել է ի հիշատակ 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի՝ Հայաստանում կլինիկական դեղագիտության զարգացմանը նվիրված նրա աշխատանքը շարունակելու նպատակով։ Երկու տարվա ընթացքում հիմնադրամը 7 մլն դրամի անվանական կրթաթոշակներ է տրամադրել դպրոցականներին և ապագա կլինիկական դեղագետներին։ Աճուրդից ստացված ողջ գումարն ուղղվելու է «Վ.Մելիքսեթյանի անվան դեղագիտության զարգացման կենտրոնի» ստեղծմանը։ Կենտրոնի ստեղծման առաջին փուլի համար անհրաժեշտ է 20 միլիոն ՀՀ դրամ, որից հավաքագրվել է 9 միլիոնը։

14/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.74
+0.05
Եվրո (EUR)
417.72
-1.55
Ռուբլի (RUR)
4.7266
-0.0424
Լարի (GEL)
139.31
+0.09
47633
-693
Արծաթ
688.47
-11.23