Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՅՈՒՆԻԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է U-STUDENT+ ՎԱՐԿՆ` ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
30/11/2011 11:08
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է U-STUDENT+ ՎԱՐԿՆ` ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Յունիբանկը գործարկել է մինչև 1 մլն դրամ գումարով U-Student+ սպառողական նոր վարկ, որը նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձը վճարելու համար:   Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից` վարկի համար կարող են դիմել ուսանողները կամ նրանց ընտանիքների անդամները, որոնք չունեն  բացասական վարկային պատմություն: U-Student+  վարկը ձևակերպելու համար անհրաժեշտ է  ներկայացնել անձնագիր, սոցիալական քարտ, տեղեկանք աշխատավայրից և ԲՈՒՀ-ից: Վարկի ժամկետը կազմում է 12 ամիս, տարեկան տոկոսադրույքը` 20%: Վարկային պայմանագիրը ստորագրելուց հետո գումարը փոխանցվում է ուսումնական հաստատության հաշվին: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասար վճարումներով: Վարկային հայտի հաստատումը չի գերազանցում 3 աշխատանքային օրը` հաճախորդի կողմից  անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից հետո:  

«Յունիբանկի նոր վարկը հնարավորություն է տալիս դրամական միջոցների անբավարար լինելու դեպքում ժամանակին վճարել ուսման վարձը: Վարկը տրամադրվում է մեկ ուսումնական սեմեստրի   վճարի չափով, բայց այն մարելուց հետո հաճախորդը կարող է դիմել նոր վարկ ստանալու համար:  Հաշվի առնելով այն փաստը, որ վարկը տրամադրվում է ուսման համար, բանկը չի պահանջում կանխավճար և գրավ: Ֆիզիկական անձանց երաշխավորությունը բավարար է»,- պարզաբանել է Յունիբանկի սպառողական և քարտային վարկավորման տնօրեն Ծովինար Վարդանյանը:  

Նշենք, որ 2011թ.-ի երրորդ եռամսյակի տվյալներով Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով ընդգրկվել է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: 30.09.11.թ-ի դրությամբ Յունիբանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.3 մլրդ դրամ: 

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21