
ՏՀԶԿ-Ն ԿՐՃԱՏԵԼ Է ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) վերանայել է Հարավարևմտյան Ասիայի երկրների տնտեսական աճի իր կանխատեսումները: Կազմակերպության նոր կանխատեսման համաձայն` Ինդոնեզիայի, Մալազիայի, Ֆիլիպինների, Սինգապուրի, Թաիլանդի և Վիետնամի ՀՆԱ-ն մոտակա երեք տարիների ընթացքում կգրանցի տարեկան միջինը 5,9% աճ: Կանխատեսվող մակարդակը 2%-ով գերազանցում է ավելի վաղ կանխատեսված ցուցանիշը:
Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով, ըստ կանխատեսումների, այս երկրենրի ՀՆԱ-ի աճը կկազմի 5%: