Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
«ՕՖՇՈՐԱՅԻՆ» ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ
30/11/2011 14:59
Կիսվել

«ՕՖՇՈՐԱՅԻՆ» ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ

Օֆշորային գոտիների ներդրողների համար շարունակում են գրավիչ մնալ ՀՀ տնտեսության այնպիսի ոլորտներն, ինչպիսիք են մետաղական հանքաքարի արդյունահանման, խմիչքների արտադրության,  կացության կազմակերպման, ֆինանսական միջնորդության և մանրածախ ու մեծածախ առևտրի ոլորտները: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալների`  ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զգալի աճել են Վիրջինյան կղզիներից, Լյուսքսեմբուրգից, ինչպես նաև Կիպրոսից ՀՀ տնտեսության իրական հատված ուղղված ներդրումների ծավալները:

Այսպես, 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Կիպրոսից ՀՀ տնտեսության իրական հատված ուղղված օտարերկրյա ներդրումների ծավալը, տարեկան կտրվածքով, աճել է շուրջ 2.2 անգամ` կազմելով 12.2 մլն դոլար: Ընդ որում, Կիպրոսում գրանցված ներդրողների համար առավել գրավիչ են եղել Հայաստանի մեծածախ և մանրածախ առևտրի, կացության կազմակերպման  ու ֆինանսական միջնորդության ոլորտները:

Այս նույն ժամանակահատվածում Լյուքսեմբուրգից Հայաստան ուղղված ներդրումներն աճել են 2.0 անգամ (շուրջ 8.5 մլն դոլար) և բացառապես ուղղվել խմիչքների արտադրության ոլորտ:

Ինչ վերաբերում է Վիրջինյան կղզիներից Հայաստանի տնտեսության իրական հատված ուղղված ներդրումներին, ապա վերջիններիս ընդհանուր ծավալը կազմել է 19.0 մլն դոլար: Այս գումարն ուղղվել է ՀՀ մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտ:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41