ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՐՃԱՏԵԼ Է ԲԱՆԿԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Չինաստանի Կենտրոնական բանկը կրճատել է երկրում գործող առևտրային բանկերի պահուստների ձևավորման նորմերի նկատմամբ սահմանված պահանջները` նվազեցնելով այն 50 բազիսային կետով: Հիշեցնենք, որ վերջին անգամ ցուցանիշը փոփոխվել էր ընթացիկ տարվա մայիս ամսին, երբ նորման հավաստատվել էր ավանդների 21% մակարդակում:
Նշենք, որ պահուստավորման նորման իրենից ներկայացնում է ավադների այն մասը, որը բանկը պարտավոր է պահուստավորել որպես հիմնական կապիտալ: Ցուցանիշի կրճատումը հնարավորություն է տալիս բանկերին առավել մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ շրջանառել շուկայում: