Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Կենտրոնական բանկ. Հազար դրամ անվանական արժեքով 2022թ. թողարկման ՀՀ թղթադրամները շրջանառության մեջ դնելու մասին
28/12/2022 14:11
Կիսվել

Կենտրոնական բանկ. Հազար դրամ անվանական արժեքով 2022թ. թողարկման ՀՀ թղթադրամները շրջանառության մեջ դնելու մասին

Դեկտեմբերի 27-ի նիստում ՀՀ կենտրոնական խորհուրդը որոշել է 2023 թ. հունվարի 23-ից շրջանառության մեջ դնել հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

Սահմանվել է, որ հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Հազար դրամ անվանական արժեքով 1999, 2001, 2011, 2015 և 2018 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ստորև ներկայացվում է հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը և վերջինիս նկարագրությունը:

Հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը

1000 դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 130 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Պարույր Սևակի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնն է՝ մանուշակագույնը:

Դիմերես

Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 1000 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի ձախ հատվածում Պարույր Սևակի դիմանկարն է և «ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «1000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԱԲ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է փետրագրչի պատկերն ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։

Պարույր Սևակի դիմանկարի ֆոնին՝ իր ձեռագրերից հատվածներ և զանգերի պատկերներ։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1000» տպագրված է ներքևի աջ մասում: Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կարմիրից կանաչի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «1000» ապամետաղականացված գրառումը։

Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ փետրագրչի հստակ պատկերով։ Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2022», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»: Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի ուղղահայաց գծեր:

Դարձերես

Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 1000 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:

Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ փետրագրչի հստակ պատկերով։ Թղթադրամի մեջտեղի հատվածում՝ Պարույր Սևակի տունը իր ծննդավայր Զանգակատուն գյուղի համապատկերին: Այս պատկերների մեջտեղում տպագրված է երկգույն մարգարտափայլ ժապավեն։

Թղթադրամի աջ մասում Պարույր Սևակի արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «1000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։ Թղթադրամի ներքևի ձախ մասում օպտիկապես փոփոխական ներկով տպագրված է անվանական արժեքը թվերով՝ «1000», իսկ կենտրոնական մասում բառերով՝ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ»:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67