ԻՏԱԼԻԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտի գլխավորած կառավարությունը հաստատել է երկրի տնտեսության վերականգնմանն ու Եվրագոտւ ճգնաժամի տարածման կանխմանն ուղղված բարեփոխումների նոր ծրագիրը: Սպասվում է, որ նոր ծրագիրը հնարավորություն կտա 2012-2014 թվականների ընթացքում պետական բյուջեն համալրել լրացուցիչ 20 մլն եվրոյով: Նշենք, որ բերափոխումների նոր ծրագիրը նախատեսում է ԱԱՀ-ի տոկոսադրույքի ավելացում և կենսաթոշակային տարիքի բարձրացում: