
ZYNGA-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ IPO-ԻՆ
Օնլայն խաղերի արտադրությամբ հայտնի ամերիկյան Zynga ընկերությունը, որն առավել հայտնի է Facebook սոցիալական կայքում ներկայացված իր խաղերով, պատրաստվում է իրականացնել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO): Գործընթացի արդյունքում ընկերությունն ակնկալում է ներգրավվել 0,85-1 մլրդ ԱՄՆ դոլար: Փորձագետների կարծիքով` IPO-ի իրականացման արդյունքում Zynga-ի շուկայական արժեքը կկազմի 7 մլրդ ԱՄՆ դոլար:
IPO-ի իրականացման համար Zynga ընկերությունն արդեն իսկ ներկայացրել է համապատասխան դիմում:
Նշենք, որ Zynga-ն հանդիսանում է Facebook–ի չորս ամենահայտնի խաղերի արտադրողը, որի զուտ շահույթը 2010 թվականի արդյունքում կազմել էր 90,6 մլն ԱՄՆ դոլար: