
ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է UNISTREAM ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Սյսուհետ UNIStream դրամական փոխանցումների միջազգային համակարգի միջոցով կարելի է կատարել և ստանալ դրամական փոխանցումներ նաև Պրոմեթեյ Բանկի գլխամասային գրասենյակում և բանկի բոլոր մասնաճյուղերում: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մարքեթինգի ծառայությունից:
Նշենք, որ UNIStream-ը ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների միջազգային համակարգ է, որն ընդգրկում է ավելի քան 200,000 սպասարկման կետ աշխարհի շուրջ 100 երկրներում:
Համակարգի հիմնական առավելություններն են` փոխանցման ցածր սակագինը, պարզ ձեւակերպումը (չի պահանջվում բանկային հաշվի բացում), փոխանցման արագությունը (գումարը հասանելի է այն փոխանցելուց 10-15 րոպե անց):