Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՉԻՆԱՍՏԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՓՐԿԻՉ
08/12/2011 11:49
Կիսվել

ՉԻՆԱՍՏԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՓՐԿԻՉ

Չինաստանը վստահ է, որ Եվրոպային կհաջողվի հաղթահարել ներկայիս ֆինանսական խնդիրները և պատրաստ է ձեռնարկել մի շարք քայլեր` պարտքային ճգնաժամից դուրս գալու ճանապարհին Եվրամիության անդամ երկրներին աջակցություն ցույց տալու նապատակով: Նման հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի արտաքին գործերի նախարար Յան Ցզեչին: «Չինաստանը, լինելով Եվրամիության ռազմավարական ու առևտրային գործընկերը, հավատում է Եվրամիության տնտեսական կարողություններին ու եվրոպական միացյալ արժույթի ներուժին», – հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը` ընդգծելով, որ օգնելով Եվրոպային` Չինաստանը կնպաստի նաև ամբողջ աշխարհում տնտեսական կայունությանը հաստատմանը:

Նշենք, որ 2008 թվականի ճգնաժամի սկզբից ի վեր Չինաստանն արդեն ձեռք է բերել 4 մլրդ եվրո ընդհանուր ծավալով «եվրոպական» պետական պարատոմսեր: Փորձագետների պնդմամբ՝ Չինաստանի օգնության ծրագրերի հիմքում ընկած են շահադիտական նպատակները: Այստեղ նկատի է առնվում այն հանգամանքը, որ Եվրոպան, ընդհանուր առմամբ, Չիաստանի համար «շահավետ» գործընկեր է: Անցյալ տարվա արդյունքներով փոխադարձ առևտրային գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 400 մլրդ եվրո: Այս պայմաններում եվրոպական որևէ երկրի հնարավոր դեֆոլտը կսպառնա անկայունություն նաև Չինաստանի տնտեսությանը: Փորձագետները նշում են, որ այս համատեքստում Չինաստանի համար շահավետ է օգնել Եվրոպային:

Հատկանշական է, որ վերջին ժամանակահատվածում Չինաստանը քայլեր է ձեռնարկում նաև եվրոյի բաժինն իր արժութային պահուստներում մեծացնելու ուղղությամբ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01