Տնտեսական

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ՄԵԾԱԾԱԽ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
08/12/2011 17:45
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ՄԵԾԱԾԱԽ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է մեծածախ ինտերնետի սակագների իջեցման մասին: Միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ  ծառայության նոր սակագներից կարող են օգտվել տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման արտոնագիր ունեցող իրավաբանական կազմակերպությունները:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկանցում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` անժամկետ պայմանագիր կնքելու դեպքում մեկ մեգաբիթ երաշխավորված սիմետրիկ ինտերնետի ամսավճարը կազմում է 34800 դրամ, նախկին 90000 դրամի փոխարեն: 10 Մբ/վ-ից բարձր թողունակությամբ կապուղի գնելու դեպքում 1 Մբ/վ արժեքը կկազմի 30000 դրամ: 100 Մբ/վ-ից բարձր թողունակությամբ կապուղի ձեռք բերելու դեպքում մեկ մեգաբիթի արժեքը կկազմի 27600դրամ: Գները ներկայացված են ԱԱՀ ներառյալ:

«Հանդիսանալով Հայաստանի կապի միասնական օպերատոր և շուկայի խոշոր խաղացող մեր  ընկերությունը գիտակցում է իր պատասխանատվությունն երկրի կապի ոլորտի զարգացման գործընթացում:  Համընթաց շարժվելով շուկայի զարգացմանը, մենք պատրաստ ենք առաջարկել տեղական մատակարարներին նոր բարձր մրցակցային սակագներ միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ  ծառայությանների համար», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերյուններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունդիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 864 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Djezzy», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2011թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 199 միլիոն:  

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88