ՀՈՐՎԱԹԻԱՆ ԵՄ-ԻՆ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ 2013Թ.-ԻՆ
Բրյուսելում կայացած համաժողովի շրջանակներում Եվրամիության անդամ 27 երկրների առաջնորդները հավանության են արժանացրել ԵՄ-ին Հորվաթիայի անդամակցության ծրագիրը: Պաշտոնական հայտարարության համաձայն` Հորվաթիան կանդամակցի Եվրամիությանը 2013 թվականի հուլիսի 1-ից:
Ներկայումս Եվրամիության անդամ երկրներն են Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Կիպրոսը, Հունաստանը, Հունգարիան, Մալթան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Չեխիան, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան: