Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
HSBC-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ
09/12/2011 12:50
Կիսվել

HSBC-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՌԵՎՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

«Էյչ-Էս-Բի-Սի»-ն բրիտանական հեղինակավոր Global Trade Review (GTR) պարբերականի կողմից արդեն չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է 2011 թվականի «Առևտրի ֆինանսավորման Լավագույն Բանկը աշխարհում»: «Առևտրի ֆինանսավորման գծով առաջատար բանկերը» գլոբալ հարցման արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի»-ն առաջին անգամ արժանացել է նաև «Արտահանումը ֆինանսավորող լավագույն բանկը աշխարհում» մրցանակին` այդպիսով դառնալով առաջին բանկը, որը միաժամանակ ճանաչվում է լավագույնը միանգամից երկու անվանակարգերում: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ աշխարհի լավագույն բանկերի ընտրությունը կայացվել է 2011 թվականին աշխարհում առևտրի ֆինանսավորման ոլորտում գործող առաջատար ֆինանսական հաստատություններին գնահատողների` Էյչ-Էս-Բի-Սի-ի առևտրի ֆինանսավորման ծառայություններից օգտվող հաճախորդների և GTR-ի ընթերցողների կողմից տրված շուրջ վեց հազար քվեների արդյունքում: Այս արդյունքը փաստում է, որ միջազգային բիզնեսը ամբողջ աշխարհում համարում է «Էյչ-Էս-Բի-Սի»-ին առևտրի ֆինանսավորման առաջատար բանկը, ինչը հաճախորդների կարիքներին միտված լինելու  և «Էյչ-Էս-Բի-Սի»-ի մասնագետների կողմից հաճախորդին յուրաքանչյուր օր ցուցաբերվող հավատարմության և աջակցության վկայություն է:

«Չափազանց հպարտ եմ, որ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի ընդհանուր հաջողության մեջ իր ավանդն է ունեցել նաև «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ը, որին բաժին է ընկնում Հայաստանի առևտրի ֆինանսավորման շուկայի 30 տոկոսը: Մենք շարունակում ենք խթանել առևտրի ֆինանսավորման ծառայությունների բոլոր տեսակները Հայաստանում` ավելի քիչ ծախսերով բարձրորակ լուծումներ տրամադրելով և հաճախորդների միջազգային առևտրային գործարքների ապահովությունը երաշխավորելով», – նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Հայաստանում միջազգային բիզնեսի համար աշխարհի լավագույն բանկը լինելու` «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ռազմավարությանը համապատասխան, այս տարի, շնորհիվ Հայաստանում բանկի ներկայությանը, «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի ավելի քան 4 տասնյակ հաճախորդների հնարավորություն է ընձեռվել մասնակցել համաեվրոպական համաժողովների` հունիսին Շանհայում կայացած “Առևտրի Փոխանակմանը”, Համբուրգում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած  “Առևտրի Գագաթնաժողովին”, ինչպես նաև Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխությանը: 

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12