Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
ՄԱԿ-ն 2022-ին պարենի համաշխարհային գների աճ է արձանագրել 14,3 %-ով
09/01/2023 15:25
Կիսվել

ՄԱԿ-ն 2022-ին պարենի համաշխարհային գների աճ է արձանագրել 14,3 %-ով

Պարենի համաշխարհային գները 2022 թվականին աճել են 14,3 %-ով: Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ պարենամթերքի գների ինդեքսը կազմել է 132.4 կետ, ինչը 1,9 %-ով պակաս է նոյեմբերի ցուցանիշից: Այդ մասին տեղեկանում ենք ՊԳԿ-ի կայքից: Կազմակերպությունը նշում է, որ պարենամթերքի գների ինդեքսը նվազում է ինը ամիս շարունակ և1%-ով ցածր է եղել 2021 թվականի դեկտեմբերի համեմատությամբ։

«Նոյեմբերի համեմատությամբ դեկտեմբերին ինդեքսի նվազումը պայմանավորված էր բուսական յուղերի համաշխարհային գների կտրուկ անկմամբ, հացահատիկի և մսի գների որոշակի նվազման հետ միաժամանակ, սակայն այդ գործընթացները մասամբ հավասարակշռվել են շաքարի և կաթնամթերքի գների չափավոր աճով», – ասվում է ՊԳԿ-ի ամփոփագրում:

Հացահատիկի գների ինդեքսը դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ նվազել է 1,9 %-ով, սակայն այն 4,8 %-ով բարձր է եղել 2021թ.-ի դեկտեմբերի համեմատությամբ։ 2022 թվականի արդյունքներով՝ հացահատիկի գների ինդեքսը հասել է նոր ռեկորդի (154,7 կետի) և 17,9 %-ով բարձր է եղել 2021 թվականի ցուցանիշից։ Բուսական յուղերի գների ինդեքսը դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ նվազել է 6,7%-ով և դարձել 2021 թվականի փետրվարից ի վեր ամենացածր ցուցանիշը։ Ամփոփագրում պարզաբանվում է, որ դա պայմանավորված է արմավենու, սոյայի, հլածուկի և արևածաղկի ձեթերի համաշխարհային գնանշումների անկմամբ: Բացի այդ, նշվում է, որ բուսական յուղերի համաշխարհային գնանշումների նվազմանը նպաստել է նաև նավթահումքի գների նվազումը։

Բուսական յուղերի գների ինդեքսը 2022 թվականի արդյունքներով կազմել է 187,8 կետ, ինչը 13,9 %-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը, և դարձել ամենաբարձր միջին տարեկան ցուցանիշը։ Կաթնամթերքի գների ինդեքսը 2022 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ աճել է 1.1 %-ով: Հինգ ամիս շարունակ նվազումից հետո կաթնամթերքի գների ինդեքսն առաջին անգամ է աճել՝ գերազանցելով 2021 թվականի 7,9 % ցուցանիշը: Մսի գների ինդեքսը դեկտեմբերին 1,2 %-ով ցածր է եղել նոյեմբերի ցուցանիշից։ Գների անկումը շարունակվում է վեց ամիս։

Սակայն 2021 թվականի դեկտեմբերի համեմատությամբ ինդեքսը 2,5 %-ով բարձր է եղել։ «Դեկտեմբերին ցուցանիշի նվազումը պայմանավորված է եղել տավարի և թռչնամսի համաշխարհային գների անկմամբ, ինչը մասամբ հավասարակշռվել է խոզի և ոչխարի մսի գների աճով»,- ասվում է ամփոփագրում։ Տարվա արդյունքներով մսի գների ինդեքսը կազմել է 118,9 կետ, ինչը 10,4 %-ով բարձր է 2021 թվականի ցուցանիշից։ Այն ամենաբարձրն Է դարձել 1990 թվականից ի վեր։ Իսկ շաքարավազի գների ինդեքսը դեկտեմբերին նոյեմբերի համեմատությամբ բարձրացել է 2,4 %-ով՝ հասնելով վերջին վեց ամիսների համար ամենաբարձր մակարդակին: ՊԳԿ-ի պարենային ապրանքների գների ինդեքսը միջին կշռված ցուցանիշ է, որը հետևում է պարենային ապրանքների հինգ հիմնական խմբերի միջազգային գների դինամիկային:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73