SAMSUNG-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԾԱՎԱԼՆԵՐ
Հարավկորեական Samsung Electronics Co. ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին 11 ամիսների իր գործունեության ֆինանսական արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը վաճառել է 300 մլն բջջային հեռախոս` գրանցելով վաճառքի ծավալների ռեկորդային աճ: Հատկանշական է, որ սպառողների շրջանում առավել մեծ պահանջարկ վայելել են ընկերության արտադրության Galaxy S և Galaxy S II դասի բջջային հեռախոսները:
Նշենք, որ 2010 թվականի այս նույն ժամանակահատվածում ընկերությունը վաճառել էր մոտ 280 մլն բջջային հեռախոս: