Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
«Կասպերսկի» ընկերությունը ԵՄ-ում գրանցել է Kaspersky Cyber Immunity® ապրանքային նշանը
10/01/2023 12:30
Կիսվել

«Կասպերսկի» ընկերությունը ԵՄ-ում գրանցել է Kaspersky Cyber Immunity® ապրանքային նշանը

Նախորդ տարվա երրորդ եռամսյակում ԵՄ մտավոր սեփականության գրասենյակը գրանցել է KASPERSKY CYBER IMMUNITY® ապրանքային նշանը։ Նշանի գործողությունը տարածվում է Եվրամիության ողջ տարածքում։ Ավելի վաղ ընկերությունը գրանցել էր նմանատիպ ապրանքային նշաններ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում և Cyber Immunity-ն՝ Ռուսաստանում։ Այս ընթացակարգը «Կասպերսկի» ընկերությանը տալիս է Kaspersky Cyber Immunity-ն իր պրոդուկտների նույնականացման համար օգտագործելու բացառիկ իրավունք:                                                       

Կիբեռիմունիտետի հայեցակարգը մշակվել է «Կասպերսկի» ընկերության կողմից և ընկած է KasperskyOS օպերացիոն համակարգի հիմքում։ Ընկերության կիբեռիմունային լուծումները մշակվել են Secure-by-Design սկզբունքին համապատասխան։ Նման մոտեցման դեպքում կիբեռպաշտպանվածության մեխանիզմները ստեղծվում են արդեն ՏՏ լուծման նախագծման փուլում։ Դա թույլ է տալիս նվազագույնի հասցնել հնարավոր խոցելիությունների քանակը և այնպես անել, որ համակարգը գործնականում անհնար լինի կոտրել:

Ընկերությունում կարծում են, որ Secure-by-Design մոտեցումը, փորձագետների կանխատեսումներով, ապագայում առանցքային կդառնա մշակման ցիկլում: Կարգավորող մարմինների որոշ փաստաթղթեր արդեն այժմ ներառում են դրա նկարագրությունը, օրինակ՝ Կիբեռկայունության մասին օրենքը (Cyber Resilience Act, CRA), որը վերջերս առաջարկել Է Եվրոպական հանձնաժողովը։ ԾԱ-ի այնպիսի մշակողները, ինչպիսին AWS-ն է, արդեն կիրառում են Secure-by-Design-ն իրենց ծառայությունների ստեղծման մեջ։ Տեխնոլոգիաների բնագավառի հետազոտական և խորհրդատվական գործակալությունները նույնպես ընդունում են կիբեռիմունային մոտեցման արժեքավորությունը:

Կիբեռիմունիտետը ենթադրում է ՏՏ պրոդուկտի՝ առանց անվտանգության լրացուցիչ միջոցների, օրինակ՝ հակավիրուսի օգտագործման կիբեռգրոհներին դիմակայելու ունակություն։ Կիբեռիմունային համակարգի վրա գրոհների տիպերի ճնշող մեծամասնությունը անարդյունավետ կլինի և չի կարողանա ազդել դրա կողմից կրիտիկական կարևոր գործառույթների կատարման վրա։ ՏՏ պրոդուկտները կիբեռիմունիտետով օժտել կարելի է՝ KasperskyOS-ն օգտագործելով որպես մշակման հարթակ և լուծում ստեղծելիս հետևելով հատուկ մեթոդաբանությանը։ Այս մեթոդաբանությունը ներառում է ՏՏ պրոդուկտի անվտանգության և շահագործման նպատակների սահմանումը, համակարգը մեկուսացված անվտանգության տիրույթների բաժանելը և այդ տիրույթների միջև տեղեկատվական հոսքերի վերահսկումը։

«KASPERSKY CYBER IMMUNITY® ապրանքային նշանի գրանցումը ԵՄ-ում կարևոր քայլ է մեր թիմի համար: Մեզ, մեր հաճախորդների և շուկայի փորձագետների համար սա ևս մեկ հաստատում է, որ KasperskyOS-ի վրա հիմնված պրոդուկտներն ունեն յուրահատուկ առանձնահատկություն, որը ձեռք է բերել միջազգային ճանաչում: Կիբեռիմունային մոտեցումը երաշխավորում է, որ կիբեռսպառնալիքների մեծ մասը չի կարող ազդել ինչպես առանձին սարքերի, այնպես էլ կորպորատիվ ՏՏ համակարգերի անվտանգության վրա։ Սա ոչ միայն նպաստում է կազմակերպությունների թվային փոխակերպմանը, այլ նաև օգնում է մեզ կառուցել ավելի պաշտպանված թվային աշխարհ»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին։

Կիբեռիմունիտետի հայեցակարգի և KasperskyOS օպերացիոն համակարգի մասին ավելի մանրամասն կարելի է իմանալ ընկերության կայքում:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11