2022թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 16.8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 8,002.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 16.8%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 14.3%-ով և կազմել 3,430.0 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 12.6%-ով և կազմել 1,823.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 50.0%-ով և կազմել 2,519.9 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 45.5%-ով և կազմել 1.5 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.8 անգամ և կազմել 227.4 մլն կՎտ ժամ։