Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ UCOM-Ի ԵՎ RESO-Ի ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿՈԲՐԵՆԴԻՆԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
12/12/2011 16:33
Կիսվել

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ UCOM-Ի ԵՎ RESO-Ի ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿՈԲՐԵՆԴԻՆԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

U-Customers Partner ծրագրի շրջանակներում “Յունիբանկ” ՓԲԸ-ն “Յուքոմ” ՍՊԸ-ի և “ՌԵՍՈ” ԱՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնում է ակցիա, որի համաձայն գործընկեր-կազմակերպությունների հաճախորդներին տրամադրում է կոբրենդինգային քարտեր` վարկային գծերով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Յունիբանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` “Յուքոմ” և “ՌԵՍՈ” ընկերություններն իրենց կողմից մատուցված ծառայություններից օգտվող հաճախորդներին կտրամադրեն լրացուցիչ արտոնություններ:

Այսպես, այսուհետ “Յուքոմ”-ի այն բաժանորդները, որոնք ձեռք են բերել Յունիբանկի ArCa Classic UNIBANK–UCOM կոբրենդինգային քարտը, “U! Net Starter” և “Triple Play Classic” ստանդարտ ինտերնետ փաթեթների առաջարկի հետ որպես նվեր կստանան ևս 1մբ/վ արագությամբ ինտերնետային կապ: “Յուքոմ” ընկերությունը ArCa Classic UNIBANK–UCOM քարտապան հաճախորդներին հնարավորություն կընձեռի նաև մասնակցելու իր կողմից անցկացվող բոլոր խաղարկություններին և ակցիաներին:

Միևնույն ժամանակ, ArCa Classic UNIBANK– RESO կոբրենդինգային քարտը ձեռքբերած “ՌԵՍՈ” ընկերության ապահովադիրներին կտրամադրվի 5% զեղչ` ապահովագրական բոլոր ծառայությունների համար` բացառությամբ ԱՊՊԱ տեսակի: 

Կոբրենդինգային քարտերը Յունիբանկը կթողարկի հատուկ դիզայնով և հաճախորդների համար որպես նվեր` անվճար տարեկան սպասարկմամբ: Քարտերով տրամադրված վարկային միջոցները հաճախորդները կարող են օգտագործել սպառողական ցանկացած նպատակների համար:

Առավել հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով “Յուքոմ” և “ՌԵՍՈ” ընկերությունների աշխատակիցներն իրենք կզանգահարեն ակցիայի պայմաններին համապատասխանող հաճախորդներին և կներկայացնեն քարտերի տրամադրման և հայտի լրացման կարգը: Քարտը պատրաստ լինելուն պես հաճախորդը կհրավիրվի “Յունիբանկ”: Քարտը ստանալիս հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ և վերոհիշյալ ընկերություններից որևիցե մեկի հետ կնքված պայմանագիր:

Քարտերի վարկային գիծը բացվում է 24 ամիս ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 22%, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: Հաճախորդին տրվում է նաև վարկի տոկոսադրույքի մեկ տոկոսային կետով իջեցման հնարավորություն, եթե քարտապանը երկրորդ տարում “Յունիբանկում” UNIPAY քարտով ամսական իրականացնի առնվազն 5000 դրամի կոմունալ վճարումներ: UNIPAY քարտը հաճախորդներին տրամադրվում է անվճար և հնարավորություն է տալիս կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներն իրականացնել հաշված րոպեների ընթացքում:

Յունիբանկը քարտերի միջոցով տրամադրում է սպառողական վարկերի մեծ տեսականի` նախատեսված տեխնիկայի կամ կահույքի ձեռքբերման, զբոսաշրջության, վերանորոգման, գույքի ապահովագրության և այլ նպատակների համար:

2011թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 74,6 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 20%-ով: Քարտերի ընդհանուր քանակում 55,6 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, իսկ 19 հազարը` ArCa քարտերը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69