
ԱՄՆ-ում սպառողական գները դեկտեմբերին նվազել են
ԱՄՆ-ում դեկտեմբերին բենզինի և այլ ապրանքների գների նվազման ֆոնին սպառողական գները առաջին անգամ անսպասելիորեն իջել են՝ վերջին 2 տարում առաջին անգամ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ցուցանիշները վկայում են, որ գնաճն այժմ կայուն նվազման միտում ունի:
Անցյալ ամիս սպառողական գների ինդեքսը նվազել է 0.1 տոկոսով՝ նոյեմբերին գրանցված 0.1 տոկոս աճից հետո: Սա ԱՄՆ-ում սպառողական գների ինդեքսի առաջին անկումն է 2020 թվականի մայիսից ի վեր, երբ տնտեսությունը ցնցվեց կորոնավիրուսի առաջին ալիքից։