Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՇԱՀՈՒՅԹՈՎ
14/12/2011 17:52
Կիսվել

ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲՈԼՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՇԱՀՈՒՅԹՈՎ

Հայաստանի գործող բոլոր 9 ապահովագրական ընկերություններն աշխատում են շահույթով: ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ`  2011 թվականի առաջին երեք եռամսյակների ընթացքում ապահովագրական ընկերությունների` վերահսկողական հաշվետվությունների հիման վրա ստացված զուտ շահույթը (շահույթը հարկումից հետո) կազմել է 2.3 մլրդ դրամ, շահութաբերությունը (տարեկանացված) ըստ ակտիվների կազմել է 10.3%, շահութաբերությունն ըստ կապիտալի (տարեկանացված)` 22.0%:

2011 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերությունների ակտիվները նվազել են 6.3%-ով` հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ կազմելով 28.7 մլրդ դրամ: Միևնույն ժամանակ, պարտավորությունները նվազել են 5.6%-ով` կազմելով 14.2 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը նվազել է 7.0%-ով` կազմելով 14.5 մլրդ դրամ: Հատկանշական է, որ ապահովագրական ընկերությունների ակտիվների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ  են կազմել ավանդները  բանկերում (50.5%):

Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել է 18.7 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարները` 1.7 մլրդ դրամ կամ ապահովագրավճարների 9.1%-ը: 

Դիտարկվող ժամանակաշրջանում հաշվեգրված ապահովագրական հատուցումների մեծությունը կազմել է 5.2 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողներից ստացվող ապահովագրական հատուցումների գումարները` 513.2 մլն դրամ կամ ապահովագրական հատուցումների 9.9%-ը:

Ընթացիկ տարվա սեպտեմբեր 30-ի դրությամբ ապահովագրական ընկերություններն  ունեցել են 422.1 հազար գործող  ապահովագրության պայմանագիր, որոնց ապահովագրական գումարների մեծությունը կազմել է 6.0 տրլն դրամ: Ապահովագրական գումարներից վերաապահովագրողներին փոխանցված ռիսկերի վերաապահովագրական գումարների մեծությունը կազմել է 1.7 տրլն դրամ կամ ապահովագրական գումարների 28.8%-ը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01