ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ. «ԵՎՐՈՊԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՌԱՎԵԼ ՈՒԺԵՂԱՑԱԾ»
«Եվրոպան դուրս կգա ճգնաժամից և կդառնա առավել հզոր, քան երբևէ», – նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` ընդգծելով, որ դրա համար ուղղակի անհրաժեշտ է, որ եվրոպական երկրները շարունակեն հավատարիմ մնալ իրենց որդեգրած քաղաքականությանը` շարունակելով ֆինանսական վերահսկողության ուժեղացումը: Գերմանիայի Կանցլերի խոսքերով` ներկայումս Եվրոպայի գլխավոր նպատակը միջազգային կառույցների վստահության վերականգնումն է և եվրոպական երկրների ազգային կառավարությունների միջև փոխադարձ համաձայնության վերահստատումը: